Ֆրանսիացի ֆերմերները տրակտորներով շրջափակել են Փարիզի կենտրոնը
Ֆրանսիացի ֆերմերները փակել են Փարիզի շուկաները և քաղաքի կենտրոն տանող ճանապարհները՝ ի նշան հարավամերիկյան Mercosur դաշինքի հետ ազատ առևտրի համաձայնագրի դեմ բողոքի։
Այս մասին հաղորդում է France24-ը և Reuters-ը:
Հաղորդագրության համաձայն՝ Coordination Rurale միության ֆերմերները կոչ են արել Փարիզում բողոքի ցույցեր անցկացնել ԵՄ-ի և Mercosur-ի համաձայնագրի դեմ, որը, նրանց կարծիքով, կարող է երկիրը ողողել էժան սննդամթերքի ներմուծմամբ։
«Մենք գտնվում ենք վրդովմունքի և հուսահատության շեմին: Մենք մեզ լքված ենք զգում», - Reuters-ին ասել է Վիեննայի միության փոխնախագահ Ստեֆան Պելետիեն։
Գյուղացիները տասնյակ տրակտորներ են կայանել Էյֆելյան աշտարակի տակ և փակել քաղաքի կենտրոն տանող որոշ ճանապարհներ՝ չնայած ոստիկանության հրամաններին։