Չենք միջամտել այնտեղ, որտեղ չպետք է միջամտեինք, և միջամտել ենք այնտեղ, որտեղ պետք է միջամտեինք. Փաշինյանի «միջամտելու արվեստը»
Կառավարության դերը, Նիկոլ Փաշինյանի կարծիքով, այն է, որ վերացնեն տնտեսական գործունեության բոլոր հնարավոր սահմանափակումները, վերացրնեն մենաշնորհները, արգելքներն ու արգելակները։
«Ահա սա է հիմնական պատճառը, որ 2018–ից ի վեր ի հեճուկս բոլոր քաղաքական, տարածաշրջանային, աշխարհքաղաքական վայրիվերումների, ՀՀ–ն ոչ միայն պահպանել է մակրոտնտեսական կայունությունը, այլև ապահովել է մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ի 2,4 անգամ աճ, 50% տնտեսական աճ և այս ամենը Կովիդի և գլոբար ռեցեսիայի պայմաններում»,– հայտարարեց Փաշինյանը՝ կառավարության նիստում:
Նա ընդգծեց, որ Հայաստանում ոչ միայն քաղաքական համակարգն է ժողովրդավար, այլև տնտեսական համակարգը. «Սա նշանակում է գործնականում, որ կառավարությունը չի միջամտել այնտեղ, որտեղ չպետք է միջամտեր, և մյուս կողմից կառավարությունը միջամտել է այնտեղ, որտեղ պետք է միջամտեր, ընդ որում չմիջամտելու դեպքերն էլ են լայնորեն հայտնի, միջամտելու դեպքերն էլ են լայնորեն հայտնի։ Կառավարությունը չի միջամտել մինչև այն եզրը, մինչև այնտեղ, որից հետո արդեն չմիջամտելը պարզապես կլիներ անգործություն և անպատասխանատվություն»,–ասաց Փաշինյանը։