ԱՄՆ-ում կրակոցներ են արձակել Մորմոնների հավաքատեղիում. կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, վեցը՝ վիրավորվել։
Այս մասին հայտնել է ABC-ի տեղական մասնաճյուղը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ կրակոցը տեղի է ունեցել «Վերջին օրերի սրբերի և Հիսուս Քրիստոսի եկեղեցի» ամերիկյան կրոնական միավորման հավաքատան տարածքում։
Դեպքը տեղի է ունեցել հուղարկավորության ժամանակ։ Արարողության ժամանակ վեճ է ծագել, որին հաջորդել է կրակոցը, որի հետևանքով երկու մարդ զոհվել է, իսկ վեցը՝ վիրավորվել։ Հոսպիտալացվածներից երեքի վիճակը գնահատվում է ծանր։
Ոստիկանությունը դեռևս չի կարողացել ձերբակալել կասկածյալին։