Հարավարևելյան հատվածում հայկական կողմը լուրջ հաղթանակ է տարել
Newspress.am-ի տեղեկություններով, այսօր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավարևելյան հատվածում ընթացող թեժ մարտերի ժամանակ հայկական կողմին հաջողվել է շրջափակման մեջ վերցնել և ոչնչացնել հակառակորդի մի ամբողջ գումարտակ և գրավել կարևոր բարձունք:
Ադրբեջանական կողմը այս ուղղության վրա էր կենտրոնացրել մեծաքանակ ուժ, այդուհանդերձ, հակառակորդին չի հաջողվել դիմակայել և հետ է շպրտվել՝ թողնելով բազմաթիվ դիակներ: