Ռուսական բանակը նոր բնակավայրեր է գրավել Ուկրաինայում
Ռուսական բանակը գրավել է Սումիի մարզի Անդրիվկան և Կրամատորսկի ուղղությամբ՝ Նովոմարկովոն։
Այս մասին հայտնում է Deep State-ը:
Հաղորդվում է նաև, որ ռուսական ուժերը առաջ են շարժվում նաև Մայսկոեի մոտակայքում (Նովոմարկովոյից հարավ)։ Աղբյուրը նշում է, որ այս շրջաններում ռուսական բանակը հատկապես վերջին օրերին մեծ առաջխաղացում է գրանցել:
Ռուսական զորքերը կարողացել են մի շարք հատվածներում շրջափակման մեջ վերցնել ոււկրաինական զորքերին: Deep State-ի տեղեկություններով առաջիկա օրերին վերոնշյալ տարածքներում չեն բացառվում նոր բնակավայրերի գրավումները ռուսական բանակի կողմից: