Հալեպում ծանր մարտերը շարունակվում են. կան զոհեր և վիրավորներ
Սիրիայի դեմոկրատական ուժերի կողմից Հալեպի հրետակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս 31-ը վիրավորվել է։
Հաղորդվում է «Ալ-Իխբարիա» հեռուստաընկերության կողմից՝ հղում անելով առողջապահական աղբյուրին։
Սիրիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ զինյալների հրետակոծության հետևանքով վիրավորվել է առնվազն երեք անվտանգության աշխատակից։ Քրդական ստորաբաժանումները հարձակվել են Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե թաղամասերից տարհանվող քաղաքացիներին ուղեկցող մարտիկների ստորաբաժանման վրա։
Ըստ տեղեկությունների՝ Սիրիայի քաղաքացիական պաշտպանությունը տարհանել է ավելի քան 3000 քաղաքացիական անձի Հալեպի բախումներից տուժած տարածքներից։
Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքում իրավիճակը սրվել է հունվարի 6-ին, երբ քրդերը անօդաչու թռչող սարքեր են օգտագործել կառավարական դիրքերի վրա հարձակվելու համար։ Հաղորդվում է, որ զոհվել է չորս և վիրավորվել 15 մարդ։