Օկուպացված Արցախի Վարանդայի և Մեխակավանի շրջաններում հրդեհներ են
Օկուպացված Արցախի Մեխակավանի և Վարանդայի շրջաններում հրդեհներ են:
Հրդեհները սկսվել են Մեխակավանի անտառային տարածքներում:
Հրդեհը հետագայում տարածվել է Վարանդայի շրջանում: Տեղի ադրբեջանցի բնակիչների խոսքով՝ հրդեհ է բռնկվել նաև Արաքս գետի երկայնքով գտնվող սահմանային գոտում։
Արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրշեջ ծառայության երկու հրշեջ ջոկատ է ուղարկվել դեպքի վայր։
Հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են։