ԱՄՆ-ն Վենեսուելային թույլ կտա նավթ վաճառել, որը կծառայի ԱՄՆ ազգային շահերին. Վենս
Վաշինգտոնը Կարակասին թույլ կտա նավթ վաճառել, եթե Վենեսուելայի կառավարությունը ծառայի Միացյալ Նահանգների ազգային շահերին։
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը այս մասին հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Մենք վերահսկում ենք Վենեսուելայի էներգետիկ ռեսուրսները և ասում ենք. «Դուք իրավունք ունեք նավթ վաճառել, քանի դեռ ծառայում եք Ամերիկայի ազգային շահերին։ Դուք իրավունք չունեք այն վաճառել, եթե չեք կարող ծառայել Ամերիկայի ազգային շահերին», - ասել է Վենսը։
Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social էջում գրել է, որ Վենեսուելան իր նավթային եկամուտները կօգտագործի միայն ամերիկյան արտադրանք գնելու համար։