Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Կրասնոդարը», սակայն գործակալը հրաժարվել է մեկնաբանել տրանսֆերային խոսակցությունները՝ շեշտը դնելով ներկայիս ակումբում Թիկնիզյանի կարգավիճակի վրա:
«Նաիրն այժմ հավաքների է մասնակցում։ Նա պատրաստվում է մրցաշրջանի երկրորդ հատվածին և Եվրոպա լիգայի հանդիպումներին «Ցրվենա Զվեզդայի» կազմում։ Սա է գլխավորը, ինչ հիմա տեղի է ունենում Նաիրի հետ»,- ասել է Կլյուևը «Спорт-Экспресс»-ին տված հարցազրույցում։
Գործակալը նաև անդրադարձել է թիմի նոր գլխավոր մարզչի՝ Դեյան Ստանկովիչի վերաբերմունքին ֆուտբոլիստի նկատմամբ: