Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

Փաշինյանը «եկեղեցու նորոգման» օրակարգով փորձում է շեղել մարդկանց խաղաղության պլանի բացահայտումից

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․

«ԳԱՆՁԱԳՈՂԻ ԱՂՈԹՔԸ

Հայաստանի գերագույն գլխավոր գանձագողը երեկ «ներողություն էր խնդրում» Հիսուս Քրիստոսից այն բանի համար, որ «նրան մենակ է թողել»: Ադրբեջանում մեր գերիներին «ազատելու համար» Ալիևին իր որդուն «զոհաբերողը» շատ լավ գիտի ինչպես խաղալ միամիտ ժողովրդի սրտի լարերի վրա: Նա գող ու ավազակ է ոչ միայն նյութական հարթությունում, այլև` հոգևոր դաշտում և դրանով է, որ շատ ավելի վտանգավոր է, քան պարզապես գողերն ու ավազակները:

Միայն հոգևոր արժեքների գողն ու խարդախը կարող էր վերածել Սուրբ Ծնունդը իր անձի պաշտամունքի մի զազրելի ակտի ու այնպես անել, որ Սուրբ Ծննդի տոնակատարության կենտրոնում հայտնվեր ոչ թե Հիսուս Քրիստոսը, այլ «նորաձևության» հրաշքներ ցուցադրող Նիկոլ Փաշինյանը և իր հագուստները ցուցադրելու մոլագարության գործում չտես-գյորմամիշության նոր բարձունքներ նվաճող Աննա Հակոբյանը:

Նիկոլ Փաշինյանն, այդպիսով, արձանագրեց իր խարդախ քաղաքական կարիերայի բարձրակետը: Նա Սուրբ Ծնունդը վերածեց սեփական անձի PR-ին նվիրված քաղաքական հանրահավաքի ու երթի, օրվա գլխավոր խորհրդանիշին` Հիսուս Քրիստոսին վարպետորեն փոխարինելով Նիկոլ Փաշինյանով:

Բոլորիս աչքի առաջ կատարված այս գողությանն ու կեղծիքին, բնականաբար, պետք է «հոգևոր» հիմնավորում տրվեր, և պարզվեց, որ այս ամենն արվում է, որ «Հիսուս Քրիստոսին մենակ չթողենք», օգնենք և փրկենք նրան «հերձվածից» ի դեմս՝ Վեհափառ Հայրապետի:

Այստեղ էլ փայլատակեց Մեծն Խարդախի գլխավոր հմտություններից մեկը` ամեն իմաստ նենգափոխելու, ամեն ճշմարտություն կեղծիք դարձնելու և հակառակը:

Միայն նա կարող է փառապանծ պատմական հաղթանակը դարձնել պարտություն, իսկ իր ողորմելի կործանարար պարտությունը` դարձնել «պատմական» հաղթանակ:

Հերձվածողը իրականում հենց նա է, Մեծ Խարդախ Նիկոլ Փաշինյանը, որը սկսել է պառակտության այս ամբողջ անօրեն գործընթացը, բայց ճարտար լեզվի մի պտույտով արդեն Վեհափառ Հայրապետն ու Ամբողջ Մայր Աթոռն են հռչակվում «հերձված»:

Մեծ Խարդախի հետ գործ ունենք, որը հագել է ոչխարի հանդերձներ, բայց իսկապես հափշտակող գայլ է՝ և´ որպես նյութապես թալանող, և´ որպես հոգևոր արժեքների գող:

Իսկ Մատթեոս Առաքյալը շատ պարզ գործիք է տալիս մեզ այս հափշտակող գայլերին բացահատելու համար. «Իրենց պտուղներից նրանց կճանաչեք»:

Ո՞րն են, արդ, Նիկոլ Փաշինյանի «ծառի» պտուղները.
2019 խաղաղության պլանի մերժումը և Հայաստանը հայ ժողովրդի մեջքը ջարդող պատերազմի մեջ ներքաշումը:

Ադրբեջանի հետ 10 ռազմական բախման մեջ մտնելը և բոլորում պարտվելը:

5000 զինվորների կյանքի կորուստը:

Արցախի ոչնչացումը:

«Ֆինանսական կարուսելի» և մենաշնորհների մեխանիզմով համակարգային թալանի կազմակերպումը (տե´ս «Ազատության» ռադիոկայանի բացահայտված փաստաթղթերը Փաշինյանի կառուցված համակարգային կոռուպցիայի մասին):

Հայոց պատմամշակութային իմքնության դեմ համակարգային գրոհը:

Խոսքի և կրոնի ազատության, մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների դեմ համակարգային հալածանքները, Սահմանադրության և օրենքի խախտումները անձամբ վարչապետի կողմից:

Այս են Փաշինյանի կառավարման պտուղները, իսկ Մատթեոս Առաքյալի պատվիրանը միայն մեկ ուղերձ ունի նման դեպքի համար.

«Ամեն ծառ, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում է և կրակի մեջ գցվում»:

Իրականում, ամեն անգամ, երբ իր կառավարման «պտուղներն» ի հայտ են գալիս, Նիկոլ Փաշինյանը փորձում է ուշադրությունը շեղել «եկեղեցու նորոգման» կեղծ օրակարգով: Երբ քննադատության կրակի տակ ընկավ 2019 թվականի խաղաղության պլանի բացահայտմամբ, նա անմիջապես ձերբակալեց Արշակ Սրբազանին և հանրային դեբատը տարավ «եկեղեցական» ուղղությամբ:

Երբ պայթեց «ֆինանսական կարուսելի» ռումբը, նա անմիջապես մոգոնեց «ուղտերի երթը» և սուրբծննդյան սրբապղծությունը:

Այս «հանճարեղ» ռազմավարությունը Նիկոլ Փաշինյանին առայժմ հաջողվում է:

Բայց դա երկար չի տևի: Շատ շուտով մենք կիրականացնենք «ծառը կտրելու և կրակը գցելու» աստվածահաճո գործը»: