ԱԺ-ում փակ քննարկմանը կմասնակցեն ՊՆ-ի և ԱԳՆ-ի պատասխանատուները
ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների առաջարկով՝ մոտակա օրերին փակ քննարկում կհրավիրվի, որտեղ կմասնակցեն Պաշտպանության նախարարության եւ Արտաքին գործերի նախարարության պատասխանատուները:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի դիտարկմամբ անկախ իշխանությունների հետ եղած հակասություններից՝ սպառնացող ագրեսիայի դեպքում բոլորը պետք է միավորվեն ադրբեջանական ագրեսիան հետ մղելու գործում: