Սիրիան և Իսրայելը համաձայնության են եկել
Սիրիայի և Իսրայելի միջև ստեղծվել է ԱՄՆ հսկողության ներքո համատեղ հետախուզական մեխանիզմ։ Համաձայնագրի մասին հայտարարվել է երեք երկրների պաշտոնյաների համատեղ մամուլի ասուլիսում:
Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Իսրայելն ու Սիրիան համաձայնել են ստեղծել ԱՄՆ հսկողության ներքո համատեղ կապի մեխանիզմ՝ հետախուզական տվյալների փոխանակման անհապաղ և շարունակական համակարգումն ապահովելու, ռազմական լարվածությունը թուլացնելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և առևտրային հնարավորությունները ընդլայնելու համար։
Ամերիկյան Axios լրատվական կայքը հաղորդում է, որ կապի կենտրոնը, որը կգործի 24/7 ռեժիմով և կծառայի որպես ցանկացած անհամաձայնություն արագ լուծելու և թյուրըմբռնումները կանխելու հարթակ, կգտնվի Հորդանանի մայրաքաղաք Ամմանում:
Հաջորդ քայլը կլինի ապառազմականացված տնտեսական գոտու ստեղծումը Իսրայել-Սիրիա սահմանի երկայնքով: