Երկիր մոլորակի ամենամահաբեր, ամենասարսափելի զինված ուժերն ունենք․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ափսոսանք է հայտնել Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով զոհերի կապակցությամբ:
Նա պնդում է, որ ամերիկյան կողմից զոհեր չկան։ Զոհվածների մեծ մասը Կուբայի քաղաքացիներ են.
«Միացյալ Նահանգները ևս մեկ անգամ ապացուցեց, որ մենք Երկիր մոլորակի ամենահզոր, ամենամահաբեր, ամենակատարյալ և ամենասարսափելի զինված ուժերն ունենք», – ասել է ԱՄՆ նախագահը: