Ով Հայաստանում կասի, որ եկեղեցին են քանդում կամ եկեղեցու դեմ որևէ գործողություն կա, նա ամենավերջին սրիկան է. Խաչատուր Սուքիասյան
ՀՀ եկեղեցականները պետք է լինեն ազնիվ, արդար; Այս մասին լրագրղների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր, օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու դեմ իրականացվող արշավի մասին հարցին:
«Ով Հայաստանում կասի, որ եկեղեցին են քանդում կամ եկեղեցու դեմ որևէ գործողություն կա, նա ամենավերջին սրիկան է: Դա նշանակում է, որ այլ երկրներից այլ ձևերով ուղարկված մարդիկ են։ Հայաստանի եկեղեցականներրը պետք է լինեն ազնիվ, արդար, ունենան համապատասխան եկամուտներ, որ կարողանան իրենց ընտանիքը պահել, մնացածի մասին ավելորդություն է խոսելը»,- ասաց ՔՊ խմբակցության պատգամավորը։
Նա նաև ասաց, որ ով Հայաստանում սխալ անի, պետք է պատժվի. «Նիկոլ Փաշինյանն էլ սխալ անի, պատժվելու է, ես էլ անեմ, ես էլ»։
Իսկ թե ինչո՞ւ է միացել եկեղեցու դեմ աշավին և կրկին ադրբեջանական բենզինի մասին լրագրողի հարցերը զայրացրեց Սուքիասյանին. «Լավ եմ, արել, միացել եմ, դու ո՞վ ես, որ հարցնես»։