Ուղտերը մի եկեղեցուց շարժվում են դեպի մյուսը. Փաշինյանի «ուղտերթը»
Նիկոլ Փաշինյանի թիմակիցները, փաստորեն, մասնակցում են ոչ թե ուխտերթի, այլ, ինչպես ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանն էր ասում՝ ուղտաերթի, կամ որ նույնն է՝ ուղտերի երթի:
Նիկոլ Փաշինյանն իրեն ենթակա պաշտոնյաների հետ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագին ներկա լինելուց հետո քայլում է դեպի Սուրբ Աննա Կաթողիկե եկեղեցի։ ՔՊ-ականների երթն ուղիղ եթերով ֆեյսբուքյան իր էջում դրած Նիկոլ Փաշինյանը գրել է ոչ թե ուխտերթ, այլ ուղտերթ:
Այնպես որ, ուղտերի քարավանը մի եկեղեցուց շարժվում է դեպի մյուսը:
Իհարկե, հետո նա ուղղել է իր սխալը, բայց դե, ինչպես ասում են՝ после обеда горчицы не надо.