Փաշինյանի կողմից եկեղեցու դեմ նախաձեռնած բոլոր քայլերը ձախողվել են և ձախողվելու են. Հայկ Նահապետյան
Անվտանգային և ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանը վստահեցնում է՝ Փաշինյանի կողմից եկեղեցու դեմ նախաձեռնած բոլոր քայլերը ձախողվել են, ձախողվելու են՝ սկսած քարոզչական դաշտից, Մայր Աթոռն ուժով գրավելու, 10 ուխտադրուժ հոգևորականներին տաճար մտցնելու փորձից, վերջացրած իր կրկես շապիտոով, որտեղ ինքը առավոտից իրիկուն պտտվում է։
«Այդ մարդն այլ բան չունի անելու։ Վեհափառ Հայրապետը հրաժարական չի տա, նա օծյալ է, նման իրավունք էլ չունի։ Իսկ Փաշինյանի ու 10 եպիսկոպոսների ստորագրած թղթի կտրոն էլ կօգտագործվի արտաքնոցում»,- ասաց Հայկ Նահապետյանը՝ լրագրողների հետ զրույցում:
Նա համոզված է, որ հայ ժողովրդի, մեր պետականության, հայրենիքի փրկությունը Մայր Աթոռից է լինելու։
Ըստ նրա, շրջադարձային է լինելու 2026 թվականը. «Այս իշխանության ներկայացուցիչները ճամպրուկները կապելու են, ճողոպրեն։ Նիկոլի ինքնաթիռում միայն իր ընտանիքի անդամների համար տեղ կա, մյուսները թող մտածեմ՝ ինչպես են ճողոպրելու»։