Անհնար է հավատացյալ ժողովրդին բաժանել, դա մեծագույն չարիք է. Պարույր ավագ քահանա Ավետիսյան
«Պետք է ազգովի համախմբվենք, միասին դառնանք շուրջ Մայր Աթոռ Սուրոբ Էջմիածնի։ Այն, ինչ մեր հայրերը դավանել են, մեր սուրբ հայրերը մեզ ավանդել են, և այն մենք պարտավոր ենք այսօր և պահպանել, ամուր կերպով»,- Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տեր Պարույր ավագ քահանա Ավետիսյանը։
Քահանան ընդգծեց, որ մեր ժողովուրդը հավատքով լեցուն է և անհնար է հավատացյալ ժողովրդին բաժանել։
«Բաժանությունը մեծագույն չարիք է։ Աստված այս վայրում է իջել, Սուրբ Էջմիածնում է իջել, և այստեղ է հանդիպման վայրը մեր ժողովրդի և Աստծո հետ»,-ասաց Տեր Պարույր ավագ քահանա Ավետիսյանը։