Փաշինյանի այսօրվա ուխտերթը քաղաքական պերֆորմանս է, պետական աշխատողներն ու ոստիկանները մասովկա ապահովեն. Արթուր Խաչատրյան
«Եկեղեցին վերքաղաքական կառույց է, բայց տեսնում ենք, որ Փաշինյանը փորձում է քաղաքական բռնաճնշումների ենթարկել եկեղեցին, եկեղեցու ներսից գտնում է իր համար համախոհներ»,- Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի ու 10 եպիսկոպոսների հայտարարությանն ու «խայտառակ ստորագրությանը», նա նշեց, որ եկեղեցու դեմ հարձակման հերթական գալարն է։
«Իսկ այսօրվա ուխտերթը շոու է, քաղաքական պերֆորմանս, պարտադրանի ուժով կտեսնենք պետական աշխատողների, ուսուցիչների, բազմաթիվ ոստիկանների՝ ինչքան համազգեստով, մի այդքան էլ առանց համազգեստի, որ մասովկա ապահովեն»,- ասաց Ա.Խաչատրյանը։