Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են. կան զոհեր և ձերբակալվածներ
Իրանում շարունակվում են դեկտեմբերի վերջին սկսված զանգվածային բողոքի ցույցերը։
Իրանում մարդու իրավունքների ակտիվիստների իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ վերջին ինը օրվա ընթացքում զոհվել է առնվազն 35 մարդ, իսկ ավելի քան 1200 ցուցարար ձերբակալվել է։
Բողոքի ցույցերը տարածվել են երկրի 31 նահանգներից 27-ի առնվազն 88 քաղաքներում։
Անվտանգության ուժերը ուժ են կիրառում ցուցարարների, այդ թվում՝ ուսանողների դեմ և խուզարկություններ են անցկացնում համալսարանական կառույցներում։ Բողոքի ցույցերը դարձել են Իրանում 2022 թվականից ի վեր ամենամեծը։