Վենեսուելայի նախագահական նստավայրի մոտ կրակոցներ են եղել
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում, նախագահական պալատի մոտ կրակոցների ձայներ են գրանցվել։
Այս մասին հայտնել է ամերիկյան BNO News կայքը:
Գործակալության տվյալներով՝ Վենեսուելայի նախագահական պալատի մոտ կրակոցներ են լսվում։ Դեպքի հանգամանքները պարզ չեն։
Վենեսուելական Noticias Caracol ռադիոկայանի աղբյուրները հաղորդում են տարածքում գտնվող կառավարական գործակալությունների տարհանման մասին։ Պնդվում է, որ տարածքի վրայով կարող էին թռչել անօդաչու թռչող սարքեր, որոնք, ենթադրաբար, ակտիվացրել են հակաօդային պաշտպանությունը։
AFP-ն, հղում անելով կառավարական աղբյուրներին, հայտնել է, որ իրավիճակը վերահսկողության տակ է։