Թայլանդը մեղադրել է Կամբոջային հրադադարի ռեժիմը խախտելու մեջ
Կամբոջան խախտել է հրադադարը Թայլանդի հետ սահմանային հակամարտության ժամանակ՝ կրակելով Ուբոն Ռաչաթհանի նահանգում գտնվող թայլանդական զորքերի դիրքերի վրա։
Այս մասին ասվում է Թայլանդի Կամբոջայի հետ սահմանին գտնվող համատեղ մամուլի կենտրոնի կողմից տարածված հայտարարության մեջ, որում ընդգրկված են Թագավորության զինված ուժերի և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ Կամբոջան և Թայլանդը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը ուժի մեջ է մտել դեկտեմբերի 27-ին: