Ինդոնեզիայում ջրհեղեղի հետևանքով 14 մարդ է զոհվել
Ինդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսիում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ։
Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Ազգային աղետների կառավարման գործակալությանը։
Տարածաշրջանի նահանգապետ Ջուլիուս Սելվանուսը հայտնել է մի քանի հարյուր տների և վարչական շենքերի ավերման մասին։
Սիաու կղզում սկսվել են ուժեղ անձրևներ, որոնք ջրհեղեղի պատճառ են դարձել։ Առնվազն 444 մարդ տարհանվել է: Փրկարարներն ու կամավորները որոնում են անհետ կորածներին։