Խայտառակ վիճակ Սուրբ Աստվածածին եկեղեցում. ոստիկանները Սափեյանի հրահանգո՞վ թույլ չեն տալիս քահանային ներս մտնել (տեսանյութ)
Թալինի Սուրբ Աստվծածին եկեղեցում իրավիճակը լարված է։ Ոստիկանները շրջապատել են եկեղեցու մուտքը և թույլ չեն տալիս քահանային՝ Տեր Հայկ քահանա Սահակյանին, մուտք գործել եկեղեցի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը հայտարարել էր, որ այսօր եկեղեցում մատարագ է մատուցելու կարգալույծ եղած քահանա տեր Թադեն, որը արդեն կրում է իր աշխարհիկ Արամայիս Թախմազյան անունը։