Հզոր պայթյուններ են որոտացել Իրանի գործարաններից մեկում
Իրանում պայթյուններ են որոտացել գործարանում:
Mehr-ի տվյալներով՝ պայթյունները տեղի են ունեցել Մազանդարան նահանգի Ամոլ քաղաքի կաթնամթերքի գործարանում։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունները տեղի են ունեցել օբյեկտում բռնկված հրդեհի պատճառով։ Դեպքի վայր են ուղարկվել հրշեջներ և փրկարարական ծառայություններ։