12-ամյա Վաղինակի հրաժեշտը. Civilnet.am. (տեսանյութ)
12-ամյա Վաղինակ Գրիգորյանի փոքրիկ դագաղը ծածկված էր սպիտակ, կարմիր թարմ գարնանային ծաղիկներով: Ապրիլի 1-ի առավոտյան նա իր երկու եղբայրների հետ դպրոցի ճանապարհին էր, երբ ադրբեջանական զինուժը սկսեց ռմբահարել տարածքը: Փոքրիկ տղան մահացավ դպրոցի, ուսման, մեծանալու, իր մոր գիրկը վերադառնալու ճանապարհին: