Վա՜յ մեզ. Տեր Մարկոս
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ԱՌԱՔԵԼԱՀԻՄՆ է: Սա նույնքան պարզ է, որքան, որ այն միտքը, թե՝ արևը ծագում է արևելքից և մայր մտնում արևմուտքում»,-գրում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։
Նա շարունակում է.
«Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալները և՛ հավատքն են սերմանել և՛ Հայ Եկեղեցին են հիմադրել:
Սրանից դուրս բոլոր տեսակետները միշտ կոնկրետ հերձվածողական կամ անվանարկման նպատակ են ունեցել:
Այսօր կարծես թե սրանցից զատ ավելանում է նաև մեկ այլ նպատակ՝ Եկեղեցին պետականացնելու: Միգուցե սխալվում եմ:
Սա առանձին թեմա է, և ոչ մի տարօրինակ կամ արտասովոր բան չկա Եկեղեցու պետական ստատուս ունենալու մեջ: Կան երկրներ, որտեղ Եկեղեցին վաղուց պետական ստատուս ունի, օրինակ՝ Հունաստանը, Շվեդիան:
Բայց տարօրինակ ու արտասովոր է, որ սրա համար կարելի է Քրիստոնեական վարդապետության հիմնադրույթներից մեկը աղավաղել ու ներկայացնել այնպես, որ Հայ Եկեղեցին Սուրբ Գրիգորն ու Սուրբ Տրդատն են հիմնադրել: Վա՜յ մեզ»։
Նկատենք, որ Փաշինյանի ու տասը եպիսկոպոսների ստորագրած ու հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «...հավատալով ու հավատարիմ լինելով մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի վարդապետությանը, սրբոց Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների քարոզությամբ սերմանված հավատին, Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Գ Մեծ Հայոց թագավորի ջանքերով հիմնադրված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Սրբազան Ավանդությանը...»։