Քրդերը և Դամասկոսը կրկին չեն կարողացել բանակցություններում համաձայնության գալ
Սիրիայի քրդական դեմոկրատական ուժերը Դամասկոսում բանակցություններ են վարել Սիրիայի անցումային կառավարության ներկայացուցիչների հետ՝ երկրի հյուսիս-արևելքում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար, հայտնում է «Ալ Վաթան» թերթը։
Թերթի տվյալներով՝ բանակցություններին քրդական պատվիրակությունը գլխավորել է հրամանատար Մազլում Աբդին։ Քննարկումներին մասնակցել է նաև ԱՄՆ գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի օպերատիվ շտաբի պետ, ամերիկացի գեներալ Քևին Լամբերտը։ Կառավարության աղբյուրը թերթին հայտնել է, որ կողմերի միջև երկխոսությունը, որը վերսկսվել է 2025 թվականի դեկտեմբերին Հալեպում տեղի ունեցած բախումներից հետո, դեռևս շոշափելի արդյունքներ չի տվել:
Նա հավելել է, որ քրդական կողմը շարունակում է հետաձգել 2024 թվականի մարտի 10-ի համաձայնագրի իրականացումը, որը նախատեսում է քուրդմարտիկների ներառումը կանոնավոր զինված ուժերի մեջ և իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների վերամիավորումը Սիրիայի մնացած մասի հետ։