Կուբայի կառավարությունը մոտ է տապալվելուն. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կուբայի կառավարությունը մոտ է տապալվելուն՝ եկամուտների պակասի պատճառով։
«Կարծում եմ՝ տեսնում եք, որ Կուբան պատրաստ է անկման։ Ես չգիտեմ, թե ինչպես են նրանք դիմանալու, կամ արդյոք կդիմանա՞ն», - հայտարարել է Թրամփը։ Նրա խոսքով՝ Կուբան ներկայումս եկամուտ չունի։
«Նրանք իրենց ամբողջ եկամուտը ստանում էին վենեսուելական նավթից, իսկ հիմա այլևս չեն ստանում։ Եվ Կուբան բառացիորեն պատրաստ է անկման», - հավելել է ԱՄՆ նախագահը։
Հավանայի դեմ Վաշինգտոնի կողմից հնարավոր ռազմական գործողությունների մասին հարցին պատասխանելով՝ Թրամփը նշել է, որ չի կարծում, որ նման գործողությունները անհրաժեշտ են։ «Կարծում եմ՝ այն պարզապես կտապալվի։ Ես չեմ կարծում, որ մենք պետք է որևէ գործողություն ձեռնարկենք, թվում է, թե այն պարզապես կտապալվի», - ասել է նա։