Թրամփը չի բացառել, որ Կոլումբիայում ևս կարող են սկսել ռազմական գործողություններ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Կոլումբիայում թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի համար ռազմական գործողության հնարավորությունը։ Նա այս հայտարարությունն արել է՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Նա Վենեսուելան անվանել է Միացյալ Նահանգների «հիվանդ հարևան»: Թրամփը նմանապես բնութագրել է նաև Կոլումբիան։
«Այն ղեկավարում է հիվանդ մարդ, ով սիրում է կոկաին արտադրել և վաճառել այն Միացյալ Նահանգներին։ Նա դա երկար չի անի, ես դա ձեզ խոստանում եմ», - ասել է ամերիկացի նախագահը։
Հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները քննարկում է Կոլումբիայում ռազմական գործողության հնարավորությունը, Թրամփը պատասխանել է. «Դա լավ է հնչում»։