Տաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԶգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ումՎրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԵրիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԹրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներըԱրծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամՓաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության մասին վկայում են քաղաքական փակուղու մասինԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդըԳևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակումՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԵս չեմ ուզում ասել պատվերով սարքված՝ խուսափում եմ... Արծվիկ Մինասյանը՝ եղբորն առաջադրված մեղադրանքի մասինԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ ՄինասյանինԾաղկաձորում հանգստացողին ասում են՝ հյուրանոցից դուրս արեք՝ 2 պարսիկ ուզել են Ծառուկյանին խաբեն, իսկ Վելնեսում լողացողին ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել․ Ղազարյանը հեգնեց (տեսանյութ)«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարnւթյան մաս. ՀաջիևԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանըԿրեմլն արձագանքել է տարածքային հարցի շուրջ Զելենսկու ուղերձներին
Շվեդիայում բացահայտվել են Բադալյանների VBET-ի՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման համակարգի խախտումներ
Ավինյանի հերթական շոուն. նա աղբահանություն է իրականացնում (տեսանյութ)«Ցայտնոտ»-ը դարձավ «ցայտոտն». ՔՊ-ական պատգամավորի լեզվական «վրիպակ»-ը՝ ԱԺ-ումԱլյոշկիում սկսվել է քաղաքից հեռանալ ցանկացող բնակիչների տարհանումըԴատախազությունը ՀԿԵ-ի վերաբերյալ դիմումը վարույթ է ընդունել թերևս Փաշինյանի հետ համաձայնեցնելով. Հակոբ Բադալյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոցՎրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը. ԿոբախիձեԴատախազությունն ընթացք է տվել Արամ Սարգսյանի՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրվարույթ հարուցելու պահանջով դիմումինՂարաբաղի հարցը անգլիացիները կլուծեն. թուրք պաշտոնյաի սկանդալային պատմությունը 2007 թվականի մասինՈւսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծԴեղերի ոլորտում շատ լուրջ խնդիրներ ունենք. Տիգրան ԱբրահամյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներՊիջակս չեմ նետում, դնում եմ ամբիոնին, որ չկեղտոտվի. Սարիկ Մինասյանը՝ ԱԺ ծեծկռտուքի ժամանակ պիջակը Ռուբինյանի սեղանին դնելու մասին
«Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել
Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ
Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Հիդրոշինարարների» զբոսայգու ամբողջ տարածքը՝ 10000 քմ մակերեսով․ Փաշինյան
Մոսկվան այլևս չի թաքցնում դժգոհությունը․ հայ-ռուսական հարաբերությունները նոր լարվածության փուլում
Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Զապորոժիեին ու Բրյանսկին. կան զոհեր«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալԽաղաղության պայմանագրի տեքստը պատրաստվել է հենց Ադրբեջանում. Հիքմեթ ՀաջիևՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամՊԵԿ-ը հիշեցնում է՝ նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն էԹուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. ադրբեջանագետՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալը և մի շարք փրկարարներ պարգևատրվել են հուշամեդալներով
Տեսանյութ

Ընդդեմ Եկեղեցու կատարվող պառակտիչ գործողությունները չունեն որևէ արդարացում. Գարեգին Երկրորդ

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձով է հանդես եկել Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով:

 «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Ամանորի խորախորհուրդ այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք ձեզ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը և սրտագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: Տարեմուտի սեմին Բարձրյալից հայցում ենք խաղաղություն համայն աշխարհին, խաղաղություն մեր հայրենիքին, խաղաղություն խռովահույզ մեր ողջ ժողովրդին։

Անցնող տարին ազգիս համար լի էր տագնապալի իրադարձություններով՝ հասարակության մեջ տեղ գտած պառակտումներով, ատելության ու անհանդուրժողության դրսևորումներով։ Ցավոք, Նոր տարի մուտք ենք գործում նաև Հայոց Եկեղեցու և հոգևոր դասի թիրախավորման մտահոգիչ պայմաններում։ Շարունակում են բանտերում ապօրինաբար արգելափակված մնալ եկեղեցականները, ազգային բարերարը և նվիրյալ հայորդիներ։

Տարեմուտը, սիրելիներ, հրավեր է նորոգվելու, վանելու մեր կյանքից մերժելի իրողությունները, սրբագրելու մեղսալի ու կործանարար ընթացքները, դադարեցնելու եղբայրադավության քայլերը, իսպառ բացառելու ատելությունն ու թշնամանքը, անհանդուրժողության և անօրինականության հանցավոր երևույթները։ Մենք Աստծո ժողովուրդ ենք, իսկ «Աստված խռովության Աստվածը չէ, այլ՝ խաղաղության»,- հռչակում է Սուրբ Գիրքը (Ա Կոր. 14։33)։ Մեր կյանքում երկնապարգև խաղաղությունը, օրհնություններն ու շնորհները հաստատուն են մնում միմյանց նկատմամբ սիրո, ներողամտության և համերաշխության դրսևորմամբ։ Հիրավի, խաղաղության և սիրո մեջ է գործում Աստված, և իրական սերն ու ներքին խաղաղությունն են բարիք դառնում թե՛ անհատի և թե՛ ժողովրդի համար: Ազգը զորեղ է, և պետությունը՝ անսասան, երբ անխաթար են նվիրական արժեքները, ավանդույթներն ու նախնյաց ժառանգությունը, երբ որևէ պատրվակով չի ձևախեղվում պատմական հիշողությունը, կասկածի տակ դրվում մեր Սուրբ Եկեղեցու բազմադարյա առաքելությունը։ Այսօր ընդդեմ Եկեղեցու կատարվող պառակտիչ գործողությունները, որ արդարորեն առաջ են բերում մեր հավատավոր զավակների ընդվզումը հայրենիքում և սփյուռքում, չունեն որևէ արդարացում և չեն ունենա շահեկան արդյունք։ Եկեղեցին չի պատկանում որևէ դարաշրջանի, որում ապրում է, այլ՝ միայն Քրիստոսին։ Առաքելահիմն Հայոց Եկեղեցին Քրիստոսահաստատ Սուրբ Էջմիածնով Երկնավորի շնորհն է մեր ժողովրդին՝ ազգանվեր, հայրենաշեն ու հայապահպան իր ծառայությամբ։

Տարեմուտի խորհրդաշատ այս պահին, սիրելիներ, Հայրապետիս հորդորն է՝ ամուր և աներեր պահենք  մեր հավատը, դժվարություններին արիաբար դիմակայելու կամքն ու վճռականությունը։ Թույլ չտանք, որ անցնող տարվա փորձությունները կարծրացնեն մեր սրտերը, հարմարվողականությունն ու անտարբերությունը լինեն մեր ուղեկիցը՝ տկարացնելով մեր հույսը և թուլացնելով մերազգային ոգին։ Աննվազ նախանձախնդրությամբ գործենք՝ հանուն արցախահայության իրավունքների պաշտպանության և Բաքվում անմարդկային նվաստացումների ենթարկվող մեր հայրենակիցների ազատ արձակման։ Սերն առ հայրենին, առ մեր ժողովուրդը և Մայր Եկեղեցին դարձնենք առանցքը մեր կյանքի, ներշնչող ուժը խիզախումների ու հանձնառությունների, իմաստավորումը ամեն զոհողության։ Բարի և արժանապատիվ ընթացքով վերահաստատենք եղբայրսիրության, փոխադարձ հարգանքի, զորակցության մթնոլորտը մեր հայրենիքում, ազգային կյանքում և միջանձնային հարաբերություններում։ Դժվարին այս շրջանը, անտարակույս, պիտի հաղթահարենք մեր լույս հավատի, մեր միասնականության, հաստատակամության ու տոկունության շնորհիվ՝ ունկնդիր առաքելական պատգամին. «Միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք, և խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ» (Բ Կոր․ 13:11)։

Աղոթենք Հայոց բանակի սպաների և զինվորների, նեղությունների ու կարիքի մեջ գտնվողների, գերեվարված ու անհայտ կորած և բանտերում արգելափակված մեր զավակների ու նրանց ընտանիքների համար։ Առ Տերն ապավինությամբ թող մեր հայացքը դեպի ապագան համակված լինի լավատեսությամբ, որով 2026 թվականը կարող պիտի լինենք դարձնել նոր հնարավորությունների տարի՝ առավել ամրացնելու և զորացնելու մեր պետականությունը, ազգային ինքնությունն ու հոգևոր մեր կյանքը։ Ըստ առաքյալի պատգամի՝ ընթանանք ինչպես լուսո որդիներ, քանզի լուսո պտուղներն են բարությունը, արդարությունը և ճշմարտությունը (հմմտ․ Եփ․ 5։8-9)։ Թող Աստծո սերն ու շնորհները միշտ սփռված լինեն հայրենական ու ազգային մեր անդաստանում և ամենքիս սրտերում։

Աստված օգնական և պահապան մեր հայրենիքին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին այսօր և միշտ և հավիտյան։

Շնորհավոր նոր տարի»։