Եթե Շարա Բուլետը հաղթի ինձ, ես նրան բնակարան կնվիրեմ Երևանում․ Ծառուկյան
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը հայտարարել է, որ Շարա Բուլետին բնակարան կնվիրի Երևանում, եթե Ռուսաստանը ներկայացնող մարտիկը հաղթի իրեն գրեփլինգի մենամարտում։
«Եթե Շարան վաղը հաղթի ինձ, ես անձամբ նրան բնակարան կնվիրեմ Երևանում», — Ծառուկյանի խոսքերն է մեջբերում է Red Corner MMA-ը:
Պարտության դեպքում Շարաբութդին Մագոմեդովը (Շարա Բուլետը) խոստացել է Արման Ծառուկյանին նվիրել իր ձեռքի Rolex ժամացույցը։