Ինդոնեզիայի ծերանոցում բռնկված հրդեհը 16 մարդու կյանք է խլել. կան վիրավորներ
Ինդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի նահանգի քաղաք Մանադոյի ծերանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ևս երեքը այրվածքներ են ստացել։
Այս մասին հաղորդում է «Անտարա» գործակալությունը՝ հղում անելով տեղական պետական աղբյուրներին:
Ըստ հաղորդագրությունների՝ զոհերը, որոնց մեծ մասը տարեցներ էին, մնացել են այրվող շենքի ներսում։ Ոստիկանությունը պարզում է դիակների ինքնությունը։
Իշխանությունները հետաքննություն են սկսել միջադեպի հանգամանքները պարզելու համար։