ԱՄՆ փոխնախագահ Վենսը նախապատրաստվում է 2028 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին՝ որպես Հանրապետականների գլխավոր թեկնածու
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը աստիճանաբար կսկսի նախապատրաստվել 2028 թվականի նախագահական ընտրություններին։
Նա իր քարոզարշավը կսկսի միջանկյալ ընտրություններից առաջ, որի առաջին քայլը կլինի հանրապետականներին միջանկյալ Կոնգրեսի ընտրություններում հաջողության հասցնելու հինգ քայլից բաղկացած ծրագիրը, հաղորդում է Axios-ը։
ԱՄՆ միջանկյալ ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի նոյեմբերին: Axios-ը զրուցել է Վենսի դաշնակիցների և նրա հայացքներին ծանոթ մարդկանց հետ, ովքեր մշակել են հինգ կետից բաղկացած ծրագիր, որը պետք է օգնի քաղաքական գործչին հասնել իր նպատակին հաջորդ տարի։ Այս ծրագրի կետերից մեկն այն է, որ Վենսը նախագահ Դոնալդ Թրամփին իր հավատարմությունը պետք է ցույց տա: Թրամփը Հանրապետական կուսակցության գերիշխող դեմքն է, և սա անփոփոխ կմնա մինչև 2028 թվականի նախագահական ընտրությունները: Հետևաբար, հանրապետական թեկնածու դառնալու համար Վենսին անհրաժեշտ կլինի Թրամփի ուժեղ աջակցությունը:
Միևնույն ժամանակ, փոխնախագահը կփորձի չստվերել պետության ղեկավարին, գրում է հրատարակությունը:
Ինքը՝ Թրամփն, օգոստոսին հայտարարել էր, որ Վենսը ամենայն հավանականությամբ կդառնա հաջորդ հանրապետական թեկնածուն առաջիկա ընտրություններում։