Էկվադորում ավազակախումբը կրակ է բացել գյուղացիների ուղղությամբ. կան մեծ թվով զոհեր
Էկվադորի արևմտյան Մանաբի նահանգում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն ինը մարդ։
Այս մասին հաղորդել է տեղական UV Television հեռուստաալիքը։
Հեռուստաընկերության տվյալներով՝ զինված անձինք կրակ են բացել Մանաբի նահանգի Պուերտո Լոպես գյուղում։ Զոհերի թվում է երկու տարեկան աղջիկ կա:
Դեպքը կարող է կապված լինել ավազակախմբերի հետ։ Զոհերի ճշգրիտ թիվը պարզվում է։