Թայվանում տեղի է ունեցել 7,0 մագնիտուդով երկրաշարժ
Շաբաթ օրը 7,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանում, Իլան ափամերձ քաղաքից 32 կիլոմետր հյուսիս-արեւելք, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով կղզու օդերեւութաբանական վարչությանը։
Լուրջ ավերածությունների մասին ներկա պահին տեղեկություններ չկան։ 73 կիլոմետր խորությամբ երկրաշարժը զգացվել է Թայվանի հյուսիսում եւ ցնցել է մայրաքաղաք Թայբեյի շենքերը, ավելացրել են վարչությունում՝ երկրաշարժին տալով ինտենսիվության չորրորդ կարգ, ինչը նշանակում է, որ հնարավոր են աննշան վնասումներ։
Թայբեյ քաղաքի իշխանությունները հայտնել են, որ լուրջ ավերածութունների մասին տեղեկություն չի ստացվել։