Ով է կանգնած հայկական կայքերով խաղատներ գովազդող ցանցի հետևում. Hetq.amՈրպես Արդատության նախարար, ի՞նչ ջանքեր եք գործադրում Բաքվի բանտերում մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ․ Ղազարյանը՝ Գալյանին (տեսանյութ)Մոնթե Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում«Գուցե ճիշտ եք՝ պատիժը պետք է կրեն, որ հետո ավելի լուրջ խնդիրներ չառաջացնեն». Էդգար Ղազարյանը հիշեցրեց Պապիկյանի համաներմամբ ազատ արձակվելու մասին (տեսանյութ)Հայաստանում տնտեսական ակտիվությունը որոշակիորեն դանդաղել է. ՀՀ Կենտրոնական բանկԽաղաղության գործընթացի տրամաբանության մեջ միջազգային ատյաններից հայցերը կարող են հետ կանչվել. ՄակունցՈւկրաինայում պատերազմը շուտով կավարտվի. ԼուկաշենկոԻրենք շատ բան են ասում, գլnւխը պատին են տալիս, հերիք եղավ, բոլ եղավ. Գալյանը՝ ընդդիմությանըՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Բաքվի գանգատը՝ քառօրյա պատերազմի գործով հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ. ԴրմեյանՀունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումըԱրմավիրում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել. պատճառվել է 2,7 մլն դրամի վնաս (տեսանյութ)Նույնիսկ մեր զոհերի ընտանիքներին արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերելու հարցում այս իշխանությունը դեռ պետք է հաշվի առնի Ադրբեջանի հնարավոր արձագա՞նքը. Մետաքսե ՀակոբյանՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինություն. ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)Ֆինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելՓաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է ՄոսկվաՓաշինյանի որոշմամբ հաստատվել է ԳԱԱ նախագահության կազմը. այն կգլխավորի ՀՀ նախագահըԱրենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 5.2 մլն դրամՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդ«Ուժեղ Հայաստանի» պատգամավորներն այցելել են Անի ԱվետիսյանինՄարզերում գործարկվել է «ՀայՓասի» 12 գրասենյակ․ Գյումրու գրասենյակի բացմանը մասնակցել է Արփինե Սարգսյանը (տեսանյութ)Արագածոտնի մարզում բախվել են «ԳԱԶ-53»-ը, «Opel»-ն ու «Լադա»-ն. «Opel»-ն ամբողջությամբ այրվել էՊապիկյանը և Մաթիաշվիլին քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանի կալանքը շարունակելու ի՞նչ իրավական անհրաժեշտություն կա․ դատարանը պետք է առաջնորդվի օրենքով, ոչ թե քաղաքական աղմուկով
Վանդալիզմ՝ Երևանում. վնասել են ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա դրված Հիսուսի քանդակըԵրևան-Աշտարակ ճանապարհին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած վթարից տnւժած երեխաներից մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից. ԱՆԹրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են
Նիկոլ Փաշինյանը դատարանում վիճարկում է իր և Աննա Հակոբյանի կապիտալի մասին հրապարակումները. «Հետք»
Ես չեմ վիրավորվել եւ կարծում եմ` Նարեկը դրական իմաստով է դա ասել. Սեյրան Օհանյան․ «Հրապարակ»Հայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարիՄինչև ժամը 18։00-ն ջուր չի լինիՎաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն արդեն ծախսել է 30 միլիարդ դոլար. Դոնալդ ԹրամփԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերըԱյսօր և վաղը ցերեկն սպասվում է անձրև․ Երևանում տեղումներ չեն լինի«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց
Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ
ԱԺ-ում ասում է, որ չգիտի, թե արդյոք Բաքվի հետ պայմանագրի կնքումը լիարժեք խաղաղություն կապահովի՞Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոնում բռնկվել է հրդեհԱՄՆ-ը ոչնչացրել է իրանական հրթիռային կայանը Քեշմ կղզումՎերացվել է «Հավի շաուրմա լավաշով» և «Հավի մսից պատրաստված քյաբաբ» արտադրատեսակների արտադրության կասեցումըԿառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Կիևում բախումներ և կրակոցներ են տեղի ունեցել. կան վիրավոր զինծառայողներՀայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»
Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել
Փեսային ու աներոջը «քցեցին»․ «Հրապարակ»Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ ՔՊ-ում նոր դեմքեր «աճեցնելու» հանձնարարական է տրվել․ «Ժողովուրդ»Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
Քաղաքականություն

Հայոց ցավը անհատակ օվկիանոս է…Ով անտարբեր է անցնում, նա մեղսակից է գործին. Արտակ Սարգսյան

«ՔՈՉԱՐԻ - Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանը գրում է․

ՀՀ վարչապետի կողմից արված այս արտահայտությունը' «Դարեր ի վեր Թուրքիայի ղեկավարն է որոշել, թե ով պետք է լինի կաթողիկոսը» միաժամանակ պարունակում է պատմական անճշտություն, ինստիտուցիոնալ արժեզրկում, ազգային անվտանգային մարտահրավեր և սպառնալիք։ Այն պարտադիր է քաղաքական գնահատման ենթարկել համայն հայության շրջանում ի սփյուռս աշխարհի, քանզի Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթը՝ Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, ամրագրել է. «Գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում» և Անկախության մասին հռչակագրով խարսխված մեկ միասնական ամբողջություն կազմող ՀՀ հիմնարար երկրորդ փաստաթուղթը՝ ՀՀ սահմանադրությունը, սկսվում է հետևյալ պարբերությամբ՝ «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները… ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»:
Հայաստանը հնուց կոչվել է Սրբազան օրենքների երկիր, Աստվածային արժեքների երկիր: Մարդիկ այստեղ ապրել ու արարել են սրբազան` աստվածային օրենքներով ու արժեքներով: Եվ պայքարը արևելքի ու արևմուտքի միջև մեր տարածաշրջանում եղել է նաև պայքար աշխարհայացքի ու կենցաղավարության համար։
 
Պատմության խեղաթյուրում և փաստական սխալ
ՀՀ վարչապետի ձևակերպումը պատմականորեն սխալ է, քանի որ․
Հայոց կաթողիկոսությունը դարերով եղել է ինքնիշխան հոգևոր ինստիտուտ, որն իր ձեռնադրությունն ու ընտրությունն ստացել է Հայոց աշխարհում, հայ հոգևորականների կամքի և ժողովի հիման վրա։
Այո, պատմության ընթացքում արտաքին կայսրությունները (Օսմանյան կայսրություն, Պարսկաստան, Ռուսական կայսրություն, Բյուզանդիա) երբեմն փորձել են ազդել գործընթացների վրա, բայց ոչ երբեք որոշել, թե ով պետք է դառնա Ամենայն Հայոց Կաթողիկոս։
Կապված աշխարհագրական միջավայրի հետ` այն երբեմն դրսևորվել է որպես պայքար արևելքի և արևմուտքի, (Հայաստան-արևմուտք, Իրան-Հռոմ, Արաբական խալիֆայություն-Բյուզանդիա…) երբեմն` պայքար հյուսիսի և հարավի (Ռուսաստան-Իրան, Ռուսաստան-Թուրքիա, քաղաքացիական պատերազմն ԱՄՆ-ում…) միջև:
 
Իրականում՝ կան ճիշտ հակառակ նախադեպեր, երբ հայ իշխանների կամ Հայոց աշխարհից եկող հոգևոր հզոր կենտրոններն են ազդել այլ պետությունների հոգևոր կամ քաղաքական որոշումների վրա։
Ուստի՝ այն պատկերացումը, թե հայ հոգևոր ինստիտուտները «դարերով ենթակա են եղել օտարին», հանդիսանում է պատմության կեղծիքի տարածում։
Ներքին վտանգ – պետական ինստիտուտների հեղինակազրկում
Երբ նման ձևակերպում հնչում է հենց ՀՀ վարչապետի կողմից, վտանգը բազմապատկվում է․
●Ազգային ինստիտուտների վարկաբեկում․ Եկեղեցին ներկայացվում է որպես օտարի կողմից վերահսկվող կառույց։
●Հասարակության պառակտում․ ձևավորվում է վերաբերմունք, թե «Հայաստանյան հոգևոր ինստիտուտները մեզ չեն ծառայել», ինչը խորացնում է բաժանումները։
●Ազգային ինքնության հիմքերի քայքայում․ հայ ժողովրդի գոյատևման առանցքային սյունը դարերով եղել է հենց Եկեղեցին՝ որպես ինքնության պահապան։ Այդ սյունի արժեզրկումն սպառնալիք է ազգային կամքի և հոգևոր դիմադրության համար։
Արտաքին վտանգ – տեղեկատվական և դիվանագիտական սպառնալիք
Երբ երկրի ղեկավարն է բարձրաձայնում նման միտք՝ դա դառնում է․
●Միջազգային ընկալման խնդիր․ ստեղծվում է պատկեր, թե Հայաստանը չունի ինքնիշխան հոգևոր իշխանություն
●Թշնամական քարոզչության գործիք․ թուրքական և ադրբեջանական մեդիան կարող է ներկայացնել՝
«Հայաստանի վարչապետն ընդունում է, որ թուրքերն էին որոշում իրենց հոգևոր ղեկավարին»։
●Պետական դիմադրողականության անկում․ ազգային ինքնագիտակցության թուլացումը երկարաժամկետ ազդեցություն է թողնում անվտանգության ու պետական կամքի վրա։
Ինչպիսին պետք է լիներ պատասխանատու պետական լեզուն
Պետության ղեկավարից սպասելի է ոչ թե ինքնախեղաթյուրող խոսույթ, այլ՝
պատմական իրականության վրա հիմնված գնահատական,
ազգային ինստիտուտների պաշտպանություն
ինքնիշխան քաղաքական հռետորաբանություն։
 
Օրինակ՝ պատասխանատու ձևակերպումը կարող էր լինել․
«Պատմության ընթացքում եղել են արտաքին ճնշման փորձեր Հայոց Եկեղեցու վրա, սակայն մեր ժողովուրդն ու հոգևոր դասը միշտ պահպանել են կաթողիկոսության ինքնությունը, և այսօր Հայաստանի պետությունը պետք է ամրապնդի այդ անկախությունը»։
 
Հարյուրամյա ցեղասպան մեքենայի կողմից Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների խախտված ունեցվածքային և ոչ ունեցվածքային, ինչպես նաև նրանց երկրպագության հազարամյա աննախադեպ մեծագույն Մշակութային Եղեռն ապրող նախաքրիստոնեական և քրիստոնեական ժառանգության օբյեկտների նկատմամբ անհիշելի ժամանակներից իրավունքները նոր իրավունք չեն ծնել… Ավելին, «սատկած տառեխի» մանիպուլիացիաներով քրեորեն դատապարտելի շրջանցում կատարելով ՀՀ անկախության հռչակագիրը և ՀՀ սահմանադրությունը արցախահայության բնօրրանի ու նրանց ունեցվածքի, երկրպագության օբյեկտների նկատմամբ, կակիստոկրատները ՀՀ-ում անօրեն որոշումներով ազգայնացնում են եկեղեցապատկան հողամասերն ու օբյեկտները… Գուցե աղանդների երկրպագության կայանատեղի՞ համար…
 
Եզրափակիչ դիրքորոշում
Նշված խոսքը՝ պետական ղեկավարի շուրթերից, հանդիսանում է․
● պատմության խեղաթյուրում
● ազգային ինստիտուտների արժեզրկում
● և անվտանգային ռիսկ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մակարդակում
Ուստի այն պետք է դիտվի ոչ թե մի պարզ «հրապարակային արտահայտություն», այլ՝ պետականության շարունակականության և ինքնիշխանության դեմ ուղղված վտանգավոր հաղորդագրություն։
Հայոց ցավը անհատակ օվկիանոս է… Ո՞վ անտարբեր է անցնում, նա մեղսակից է գործին, առավել ևս վերջին 30-ամյա Հայոց պետականության այրերի կողմից կազմակերպված Սպիտակ Եղեռնը, որի հետևանքով 1,3 մլն հայրենակիցներ հարկադրաբար լքել են Հայաստանը։ ՀԱԵ և ՀՀ վարչապետի այսօրվա առճակատումը չդադարելու դեպքում քանդվելու է հայ ժողովրդի հավաքական ուժի վերջին հենասյունը և յուրաքանչյուր երկիր ունենալու է իր Պատրիարքը։ Ցավալին նաև այն է, որ հայ առաքյալների և կայսրերի միջոցով քրիստոնեության լույսն ենք հասցրել մինչև Անգլիա, հետո՝ Ռուսիա, իսկ այսօր Հռոմի պապը և ՌՈւԵ քանդում են Հայոց աշխարհը հայ միրիտացիդ իրականացնող հայերի միջոցով… Հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը՝ սկսած նախաջրհեղեղից անսկիզբ, անվերջանալի ու անհասանելի մեր նավթն ու գազն է, դարերով փոխանցվում սերնդեսերունդ…
 
ՔՈՉԱՐԻ – Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք կուսակցություն