Միքայել Սրբազանը կուզեր ոչ թե անկողնում պառկած լիներ, այլ լիներ դրսում, աղոթքի կանգնած, իր զավականերին օրհնությունը բաշխեր. Տեր Փառեն
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ծննդյան օրվա առիթով հոգևորականներ, քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքացիներ հավաքվել են «Իզմիրլյան» ԲԿ-ի դիմաց՝ շնորհավորելու Սրբազանին։
Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից օրեր առաջ տեղափոխվել է ԲԿ, նախօրեին վիրահատվել է։
Տեր Փառեն քահանա Առաքելյանը լրագորղներին ասաց, որ իրենք այստեղ ենք նախև առաջ իրենց որդիական պարտքը կատարելու, քանի որ Սրբազանը մեր եկեղեցու նվիրյալ հոգևորականներից է, ումից ամեն օր սովորում են։
«Ցավոք, այս պայմաններում ենք շնորհավորում, քաջառողջություն ենք մաղթում, ցանկանում, որ մյուս տարի իր ծննդյան օրը նշենք Գյումրու Յոթ Վերք եղեկեցում, միասին աղոթենք, կարողանանք իր Աջը համբուրել»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է եկեղեցու դեմ իշխանության արշավին, Տեր Փառենն ասաց. «Այս ամենը պետք է ավարտվի, եկեղեցին անցնի իր բնականոն կյանքին, իսկ այժմ փոթորկված վիճակում է»։
Տեր Փառենն ասաց, որ Միքայել Սրբազանի վիրահատությունը բարեհաջող է անցել։
«Կարծում եմ՝ իր տրամադրությունը իր բնավորության համաձայն պետք է լինի մարտական, ցավով ողողված, կուզեր ոչ թե այսօր անկողնում պառկած լիներ, այլ լիներ դրսում, աղոթքի կանգնած, մեզ, իր զավակներին օրհնությունը բաշխեր»,- ասաց Տեր Փառեն քահանա Առաքելյանը։