Կապիտանը պայթեցրել է իրեն` թույլ չտալով հակառակորդին շրջապատել
Հայտնի են դարձել 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Մերսի Ուրֆանյան մահվան մանրամասները:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կապիտանը իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում մի քանի նռնակներ նետելով չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին: Փառք մեր հերոսներին»: