Փաշինյանը հորդորել է /ենթադրաբար դրդել/ մի խումբ անձանց կրոնական ծեսի՝ Անմահ և Սուրբ Պատարագի ընթացքում խոչընդոտել Պատարագը. փաստաբան
Այսօրվա տեսաուղերձում վարչապետը արտոնել, թույլատրել և խրախուսել է իր համախոհներին իրենց բողոքի ձայնը բարձրացնել Պատարագների ընթացքում Վեհափառ Հայրապետի անունը հնչեցնելիս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Քրեական օրենսգրքի համաձայն դրդիչ է համարվում այն անձը, ով մեկ ուրիշին դրդել է հանցանք կատարել՝ համոզելու կամ այլ եղանակով։ Քրեական օրենսգրքի համաձայն հանցագործություն է կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելը։
Վարչապետը հորդորել /ենթադրաբար դրդել/ է մի խումբ անձանց կրոնական ծեսի՝ Անմահ և Սուրբ Պատարագի ընթացքում Վեհափառ Հայրապետի անվան հիշատակման ժամանակ խոչընդոտել Պատարագը։
Իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողն անգամ կարող է որակել այս արարքը։
Հ․Գ․
Նախապես տեղեկացնեմ, որ ուրաքանչյուր նման դեպքով հանցանքի մասին հաղորդում է ներկայացվելու»,- գրել է Հովհաննիսյանը։