Հովիկ Աբրահամյանի գործով նախաքննություն ավարտվեց, Դատարանն անցնում է դատաքննության փուլ
iravaban.net-ը գրում է.
2025 թվականի դեկտեմբերի 26-ին Հակակոուպցիոն դատարանում անցկացվեց Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Արտաշատ խոշորացված համայնքի, Հովիկ Արգամի Աբրահամյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք ՀՀ կադաստրի կոմիտեի՝ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին նախնական դատական նիստը։
- ա/ Մխչյանի գյուղապետի և Արգամ Աբրահամյանի միջև 2004 թվականի նոյեմբերի 02-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը,
- բ/ Արգամ Աբրահամյանի անվամբ 2004 թվականի նոյեմբերի 04-ին կատարված իրավունքի պետական գրանցումը։
ՀՀ վարչական դատարանի 19․08․2024 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, նշանակվել է նախնական դատական նիստ, դատավարության մեջ ներգրավվել են երրորդ անձինք և պահանջվել է ապացույց։
Նույն դատարանի 21․08․2024 թվականի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին, բավարարվել է՝ արգելվել է ՀՀ կադաստրի կոմիտեին ՀՀ Արարատի մարզ Արտաշատ խոշորացված համայնքում գտնվող Արգամ Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող 8.9 հա հողամասի նկատմամբ (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական թիվ 813461) այնպիսի գործողություններ կատարելը, որոնք կհանգեցնեն նշված գույքի սեփականատիրոջ փոփոխության: