Ճապոնիայում ավելի քան 50 մեքենայի մասնակցությամբ վթար է եղել
Այս գիշերը Ճապոնիայի Գունմա պրեֆեկտուրայում տեղի է ունեցել ավելի քան 50 մեքենայի մասնակցությամբ վթար։
NTV-ի հաղորդմամբ, ճանապարհով ընթացող մեծ բեռնատարը սահել է, ինչի հետևանքով այն կանգ է առել հենց մայրուղու վրա։ Արդյունքում, նրան հետևող 55 մեքենաներ մեկը մյուսի հետևից բախվել են բեռնատարին։ Դեպքի վայրում հրդեհ է բռնկվել։
Ականատեսների վկայությամբ, վթարը տեղի է ունեցել թեքության վրա և շրջադարձի մոտ։ Հետևաբար, բեռնատարի հետևից ընթացող վարորդները չեն տեսել, թե ինչպես է այն սահում։ Ճանապարհի այն հատվածում, որտեղ մեքենաները բախվել են, երթևեկությունը սահմանափակվել է երկու ուղղություններով։
Ճապոնական TBS News հեռուստաալիքի լրագրողները X սոցիալական ցանցում հայտնել են, որ վթարի հետևանքով վիրավորվել է 26 մարդ։ Մեկ այլ մարդու՝ 77-ամյա կնոջ, փրկել չի հաջողվել։