Քննարկվել են ԶՈւ մարտական պատրաստականության, պատրաստության, զորքերի կառավարման արդյունքները
Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ նվիրված 2025 թվականի արդյունքների ամփոփմանը։
Հնչել են ՀՀ պետական և ԶՈւ օրհներգերը։
Նախարար Սուրեն Պապիկյանը հանդես է եկել ելույթով։
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, հանդես գալով զեկույցով, հանգամանալից ներկայացրել է ըստ ուղղությունների կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստականության,
պատրաստության, զորքերի կառավարման արդյունքները, բարոյահոգեբանական վիճակին և 2026 թվականի գերակա խնդիրներին վերաբերող հարցեր։
Մի շարք հանձնարարականներ եմ տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ ԶՈւ պաշտպանունակությունն ամրապնդելու և ծառայությունն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։
Նիստի ավարտին 2025 թվականին լավագույն ցուցանիշներ արձանագրած ստորաբաժանումների
հրամանատարներին հանձնվել են փոխանցիկ դրոշներ, հավաստագրեր և հուշանվերներ: