Ակնկալում եմ, որ վաղը Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատարագին Վեհափառի անունը չի հնչելու. Փաշինյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը վաղը մասնակցելու է Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու սուրբ եւ անմահ պատարագին։ Նա առավոտյան տեսանյութ է հրապարակել՝ հայտարարելով, որ ակնկալում է՝ պատարագին Վեհափառի անունը չի հնչելու։ Ավելին՝ նա թույլատրելի համարեց որևէ եկեղեցում պատարգին ժամին կաթողիկոսի անունը հնչեցնելու դեպքում տվյալ պահին բողոք արտահայտելը։