Թայլանդը և Կամբոջան հրադադարի համաձայնության են եկել
Թայլանդը և Կամբոջան համատեղ հայտարարություն են ստորագրել՝ 20-օրյա լարված մարտերից հետո երկու երկրների սահմանին հրադադարի ռեժիմը վերականգնելու մասին։
Այս մասին հաղորդում է Thai PBS պետական հեռուստաալիքը:
«Թայլանդի պաշտպանության նախարար Նատտաֆոն Նակֆանիտը և Կամբոջայի պաշտպանության նախարար Թեա Սեյխան համատեղ հայտարարություն են ստորագրել՝ դեկտեմբերի 27-ից ուժի մեջ մտնող հրադադարի ռեժիմը վերականգնելու մասին», - հաղորդում է հեռուստաալիքը:
Սկզբնական հրադադարը կտևի 72 ժամ։ Հրադադարի ռեժիմը երկարաձգելու հետագա համաձայնագիրը պետք է հաստատվի Թայլանդի Ազգային անվտանգության խորհրդի կողմից։ Թաիլանդի և Կամբոջայի միջև բախումները վերսկսվել են դեկտեմբերի 8-ին։