Հռոմում ավարտվել են Լիբանան-Իսրայել բանակցությունները․ կողմերը առաջընթաց են արձանագրել ՄԱԿ-ի ֆորումում ներկայացվել են Հայաստանի կայուն զարգացման առաջնահերթությունները Առեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվել Նյու Յորքում ԱԳՆ-ն ներկայացրել է ՀՀ մոտեցումները մոլորակային եռակի ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդ Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ Թուրքական բեռնատար նավ է խորտակվել Իրանի ափերի մոտ՝ Հորմուզի շրջանում ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ ԱՄՆ-ն 2,2 մլրդ դոլար կծախսի նոր դեսանտային նավերի կառուցման վրաՀայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի բազմակողմ համակարգի բարեփոխումների գործընթացինՀԱՊԿ-ը ներկայացրել է ահաբեկչության և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքներըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տուրիզմի ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորությունՇատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավորՆարեկացի արվեստի միությունում տեղի ունեցացավ ՀՀ անկախության պայքարի հիմնադիր, նկարիչ Հայկազ Խաչատրյանի կտավների՝«Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով ցուցահանդեսըՎրաստանում ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունըՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ՄԱԿ-ի հատուկ խորհրդականը քննարկել են համագործակցության ընդլայնումըՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՎերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
Նախատեսվում է սահմանել բnւլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության և աջակցության կարգը
16-ամյա աղջիկը հնարավոր է ինքնաuպшն է եղել․ հարևանները շոկի մեջ են (տեսանյութ)Գոռ Վլադիմիրի Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ. Դատախազության հայցապահանջը մասնակի բավարարվել է«Նուբարաշենում» դատապարտյալն ինքնավնասումներ է արել. փաստաբանն ահազանգում է«Քրեստոմատիական քաղաքական հետապնդում». Արման Աբովյանը՝ Գագիկ Ծառուկյանի գործի մասինBMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառՆեթանյահուն մեկնում է ԱՄՆ, որտեղ կհանդիպի Թրամփին2020 թվականին Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է21-ամյա եզրային կիսապաշտպան Էդգար Գրիգորյանը երկարաձգել է պայմանագիրը «Սյունիք ՖԱ»-ի հետՍոֆիա Հովսեփյանն էլ իր հերթին է դատի տվել Նիկոլ ՓաշինյանինՊաշտոնանկություններ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում. ArmLur.amԿրակոցներ Պրահայում. կա զոհ և վիրավորՆիկոլենց ընտրազանգվածը լուռ ընդունում է ազգային արժեքների հետևողական ոչնչացումը. Տիգրան ՔոչարյանԱտեստավորում անցած ոստիկանության ծառայողները հավելավճարներ կստանանԳրոսմայստեր Լևոն Արոնյանը մասնակցում է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարին
Փլուզում «Արգել» ՀԷԿ-ում. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի
ԻՀՊԿ-ն հայտնել է Քուվեյթում գտնվող ամերիկյան օբյեկտին հարված հասցնելու մասինԼարված իրավիճակ նիստին. Սուտ չեմ խոսում, տղամարդավարի խոսք տվեցիք, ձեր խոսքին տեր չկանգնեցիքԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանում զոհեր և վիրավորներ կանԱմփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը Ջրանջատումներ Արարատում և ԿոտայքումՎահագն Խաչատուրյանը Կատարի էմիրի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացման գործընթացը․ նախագիծը կուղարկվի ՍԴ
Տեղի կունենա «ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ» առաջին մրցանակի հանձնման արարողությունըԱդրբեջանում մի ողջ սերունդ մեծանում է՝ մտածելով, թե իր հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իր «հայրենիքն է». ՀայրապետյանՌուսաստանը գիշերը կորցրել է 17 տանկեր և երկու գազատար նավՇենգավիթ թաղամասում «Գ․ Ս․ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է հեղուկ գազի թերլիցքավորման դեպք
Եթե այսօր մեր հարցին լուծում չտան, մենք կտրուկ քայլերի ենք գնալու, էլ մեր քայլերին պատասխանատու չենք, որովհետև բաժակը լցվել ա․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (տեսանյութ)
Մամուլ

Իսկ ինչի՞ «լիազորություն ունեն»... լիազորություն չունեցողները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարեվերջը, կարծում ենք, ամենաճիշտ ժամանակն է՝ անդրադառնալու տարվա ընթացքում բարձրացված բավականին ուշագրավ հարցադրման: Հարցադրման հեղինակը հայաստանյան քաղաքական ուժերից մեկն է՝ «Համահայկական ճակատ» կուսակցությունը: Մանավանդ առիթ կա, ինչպես իրավաբանները կասեին, «նոր ի հայտ եկած հանգամանքների» տեսքով:

Հիշեցնենք, որ «Համահայկական ճակատը» հարցումներ էր ուղարկել ՀՀ պետական մի ամբողջ շարք գերատեսչությունների՝ կապված ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի գործողությունների իրավաչափության հետ: Հարցը ձևակերպված է այսպես. «Հայաստանի Հանրապետության վարչապետը իրավունք ունի՞ Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել խաղաղության պայմանագիր, հրաման տալ մարտական հենակետերից զորքերի հետ քաշման վերաբերյալ, տալ հանձնարարական՝ անձին կալանավորելու վերաբերյալ, վիրավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Եթե այո, ապա խնդրում եմ նշել իրավական այն ակտը (օրենքներ, ենթաօրենսդրական կարգավորումներ), որով սահմանվում է տվյալ գործառույթների իրականացումը»:

Որոշ ժամանակ առաջ անդրադառնալով այս թեմային՝ արձանագրել էինք, որ ՄԻՊ գրասենյակից, արդարադատության նախարարությունից և ԱԱԾ-ից «ցրողական» պատասխաններ են ստացվել՝ մոտավորապես այն բովանդակությամբ, թե դա իրենց իրավասությունից ու լիազորություններից դուրս է, այսինքն՝ իրենք «լիազորություն չունեն»:

Հետաքրքիր էր, որ ավելի քան երկու ամիս որևէ պատասխան չէր ստացվել Սահմանադրական դատարանից: Այն ժամանակ մեր թերթի հրապարակումից հետո ստացվել էր նաև ՍԴ պատասխանը, որտեղ մասնավորաբար նշված էր (սա բնութագրական է). «Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն, Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը` Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով: Նշված նորմատիվ իրավական ակտերում ամրագրված լիազորությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Սահմանադրական դատարանը որևէ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի լիազորությունների վերաբերյալ պարզաբանում տալու լիազորություն չունի»:

Այսինքն, փաստացի նույն «արտագրված» պատասխանը, ինչ մյուս մարմինները: Լեռ Կամսարը ողջ լիներ, մի հրաշալի ֆելիետոն կգրեր այս առնչությամբ: Այսինքն, մի ամբողջ Սահմանադրական դատարան, մի ամբողջ երկու ամիս՝ «պոչիկով», նստել, երկար-բարակ խորհել են ու պարզել, որ բավականին տեղին տրված հարցը... «լիազորություններից դուրս» վիճակում է:

Հա, բայց, օրինակ՝ արդարադատությունը գոնե մի երեք էջ տեքստ էր կազմել, որպեսզի, մեծ հաշվով, էլի նույն բանն ասի. «Բարձրացված հարցերը դուրս են արդարադատության նախարարության լիազորությունների շրջանակից»: Բայց գոնե մի երեք էջ գրել էին, թե ինչու... լիազորություն չունեն:

Հիմա «նոր ի հայտ եկած հանգամանքների» մասին: Մինչ այս, մինչ այն, բանը, ինչպես ասվում է, հասավ «դիվանբաշուն», տվյալ պարագայում՝ գլխավոր դատախազությանը: Այնտեղից էլ, ի վերջո, պատասխանեցին, թե «քրեական վարույթների շրջանակներից դուրս իրավական գնահատականներ չեն տրվում»: Հետաքրքիր մարդիկ են: Է, ձևավորեք այդ «շրջանակները» ու տվեք իրավական գնահատականները: Ի՞նչ մի բարդ բան է:

Եվ, վերջապես, պատասխան է ստացվել նաև Քննչական կոմիտեից: Այստեղ էլ են լակոնիզմի (հակիրճության. բացատրենք, որ ոմանց չիմացությամբ վիրավորանքի հոդվածով էս նախատոնական օրերին չմեղադրվենք) կողմնակից. «...Կոմիտեն իր գործառույթների շրջանակներից դուրս հարցադրումներին իրավասու չէ տրամադրել իրավական դրույթների վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ»:

Դե, իհարկե, իրենք միայն իրավասու են 50-ից ավելի քննիչներով 1 անձնավորության 1 նախադասություն քննել... կես տարուց ավելի:

Լավ, այդքան բա՞րդ է պատասխանել թեկուզ այն հարցին՝ վարչապետը իրավունք ունի՞ վիրավորել ՀՀ քաղաքացուն: Տնաշեններ: Ասեք՝ այո, ունի: Կամ՝ ոչ, չունի: Մի ամբողջ տրակտատ են գրում, թե ինչու չեն կարող պատասխանել նույնիսկ հասարակ հարցին:

Այսինքն, այնպես չէ, որ պետական մարմինները չեն անդրադարձել իրենց ուղղված գրությանը: Անդրադարձել են: Կեցցեն, տեղեկություն ստանալու իրավունքը գոնե չեն խախտել: Բայց անդրադարձել են միայն այն բանի համար, որպեսզի ասեն, թե իրենք լիազորություն չունեն:

Ու դա ամենից շքեղաշուքն է: Որովհետև ստացվում է, որ ոչ մի պետական կառույց՝ արդնախ, գլխավոր դատախազություն, ՔԿ, ԱԱԾ, ՄԻՊ, ՍԴ, իրավասություն չունի պատասխանել արտաքուստ տարրական թվացող հարցերին, որևէ մեկն իրավասություն չունի պարզաբանել Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները:

Այդ պարագայում հարցը մնում է օրակարգում. Հայաստանում կա՞ այնպիսի մարմին, որը նման լիազորություն կամ իրավասություն ունի: Թե՞ բոլորի լիազորություններն ու իրավասություններն ավարտվում են այնտեղ, որտեղ առկա է Նիկոլ Փաշինյանի և նրա SMS-ի գործոնը:

Լավ, հապա ինչի՞ լիազորություն ունեն «լիազորություն չունեցողները»: Օրինակ` երբ բանը հասնում է շինծու մեղադրանքներով ու էլ ավելի շինծու «ապացույցներով» մարդկանց նկատմամբ գործեր «կարելուն», կալանավորելուն, ճշտենք՝ այն մարդկանց, որոնց Փաշինյանն իր իշխանության համար վտանգավոր է համարում, վերոնշյալ «լիազորություն չունեցողները» միանգամից «լիազորվում» են:

Կարճ ու կոնկրետ պարզապես կարող էին ասել. քանի դեռ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում է, իրենցից ոչ մեկը ոչ մի լիազորություն չունի, իսկ մնացած բոլորը չունեն իրավունքներ, առհասարակ: Ինչի՞ համար էր պետք այդքան երկար-բարակ «գիտությունով չալել»...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում