Վրաստանի նախկին պաշտպանության նախարարի դեմ մեղադրանք է առաջադրվել. նա ձերբակալվել է
Վրաստանի դատախազությունը նախկին պաշտպանության նախարար Բաչո Ախալայային մեղադրանք է առաջադրել խմբակային բռնություն կազմակերպելու և ղեկավարելու համար՝ կապված 2025 թվականի հոկտեմբերի 4-ին Վրաստանի նախագահական նստավայրի վրա հարձակման փորձի հետ:
Այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները։ Ըստ դատախազության՝ Ախալայային մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ խմբակային բռնություն կազմակերպելու և ղեկավարելու համար, որը նախատեսում է մինչև ինը տարի ազատազրկում։
Դատախազությունը դատարանին միջնորդություն է ներկայացնում Ախալայայի համար նախնական կալանք նշանակելու վերաբերյալ։ Ախալայան ձերբակալվել է դեկտեմբերի 25-ին։ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ձերբակալությունը հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների՝ Վրաստանի նախագահական նստավայրի վրա հարձակման փորձի վերաբերյալ քրեական հետաքննության մի մասն է։