Թրամփը հայտարարել է, որ շուտով կխոսի Պուտինի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Politico-ին տված հարցազրույցում ասել է, որ շուտով պլանավորում է խոսել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։
Ամերիկացի առաջնորդը չի նշել զրույցի ժամկետը՝ ընդգծելով միայն, որ կխոսի Պուտինի հետ հենց որ ցանկանա։ Թրամփը նաև ասել է, որ ակնկալում է արդյունավետ հանդիպում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Axios-ը հայտնել է, որ երկու նախագահները հանդիպումից առաջ հեռախոսազրույց կունենան եվրոպացի առաջնորդների հետ։
«Այս հանդիպումը բանակցություններում զգալի առաջընթացի նշան է», - նշել է կայքը՝ հիշեցնելով Թրամփի խոսքերը, որ ինքը կհանդիպի Զելենսկիի հետ միայն այն դեպքում, եթե զգա, որ համաձայնագիրը մոտ է։