ԱՄՆ-ի Այդահոյի նահանգում կրակոցներ են տեղի ունեցել. կան վիրավորներ
Այդահո նահանգի Ուոլես քաղաքում գտնվող Շոշոն շրջանի շերիֆի գրասենյակում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորվել է առնվազն երկու մարդ։
Այս մասին հաղորդել է տեղական Channel 2-ը՝ հղում անելով ոստիկանությանը։
Հաղորդագրության համաձայն՝ հարևան Միներալ և Կուտենեյ շրջանների ոստիկանները կանչվել են օգնելու համար:
Զինված անձը նախկինում վիրավորել էր երկու մարդու և մի քանիսին պատանդ էր վերցրել։ Կուտենեյ շրջանի շերիֆ Բոբ Նորիսը հետագայում հաստատել է հեռուստաալիքին, որ կասկածյալը վնասազերծվել է։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները։
Դեռևս որևէ տեղեկություն չի հրապարակվել միջադեպի պատճառի կամ զոհերի վիճակի մասին։