Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անուն-կենսագրությունն այլևս ոսկե տառերով արձանագրված է մեր Սուրբ Եկեղեցու նորագույն պատմության էջերում. այսօր նրա ծնունդն է
Ռուբեն վարդապետ Զարգարյանը հրապարակել է լուսանկար և կից գրել.
«Այսօր այս մեծ հայի, ՀՀ արժանապատիվ քաղաքացու, ազնվագույն մարդու, ամբողջ բջիջներով հոգևորականի ծննդյան տարեդարձն է։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան՝ անուն-կենսագրություն, որ այլևս ոսկե տառերով արձանագրված է մեր Սուրբ Եկեղեցու նորագույն պատմության էջերում։
Այսօրվա իրականության մեջ Սրբազանը կանգնած է իբրև հայեցակետ, որպեսզի «բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան» (Ղուկ. 2։35)։ Միքայել Սրբազանի ազատազրկման հանդեպ կեցվածքը՝ դրական թե բացասական, բացահայտում է յուրաքանչյուրիս անկեղծությունն ու սրտցավությունը մեր հայրենիքի ու պետականության, մեր ազգի ու եկեղեցու հանդեպ։
Որդիական խոնարհությամբ և առ Աստված գոհաբանությամբ շնորհավորում եմ սիրելի Սրբազանիս ծննդյան տարեդարձը»։