Եվրոպան դրական արդյունքներ է ակնկալում ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպումից
Եվրոպան ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու միջև առաջիկա հանդիպումը կնպաստի Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի կնքմանը։
Այս մասին գրում է BBC-ն:
«Եվրոպացիները սպասում են դրական հանդիպման, քանի որ նրանք ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հարաբերությունների ներկայիս դինամիկան բնութագրում են որպես արդյունավետ», - նշվում է հաղորդագրության մեջ։ Աղբյուրների համաձայն՝ Եվրոպան կանխատեսում է, որ ամերիկացի և ուկրաինացի բանակցողների ինտենսիվ ջանքերը կհանգեցնեն դրական արդյունքի։
Հեռուստաալիքը հաղորդում է, որ Թրամփի հետ հանդիպումից առաջ Զելենսկին հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտոնյաների, ինչպես նաև Կանադայի, Գերմանիայի, Ֆինլանդիայի, Դանիայի և Էստոնիայի առաջնորդների հետ՝ իրենց դիրքորոշումները համաձայնեցնելու համար։ Սակայն, ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների միջև առաջիկա հանդիպմանը եվրոպացի առաջնորդների մասնակցություն չի նախատեսվում։